ՄՄարի Կոստանյան

Եվրոպայում համատարած պատվաստումները կսկսվեն տասն օրից

Եվրոպայում համատարած պատվաստումները կսկսվեն տասն օրից

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հաստատել է, որ կառույցի անդամ երկրները դեկտեմբերի 27-ին, 28-ին և 29-ին կսկսեն կորոնավիրուսի դեմ համատարած պատվաստումները: Այս մասին տեղեկացնում է Russia Today-ը:

«Մենք պաշտպանում ենք մեր քաղաքացիներին միասին: Ուժեղ ենք միասին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Եվրոպայում համատարած պատվաստումներ իրականացնելու համար Եվրամիությունը մտադիր է Եվրոպայի տարածքում գտնվող հիվանդանոցները, խնամքի կենտրոնները, մարզասրահները վերածել պատվաստման կենտրոնների, իսկ պատվաստումներ կանեն նաև նախկին բժիշկները, ուսանող բուժքույրերը, դեղագործները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում