ՄՄարի Կոստանյան

ՌԴ խաղաղապահների ներկայությունը Արցախում սպառնում է տարածաշրջանում ապակայունացմամբ. ԱՄՆ պետքարտուղարի օգնական

ՌԴ խաղաղապահների ներկայությունը Արցախում սպառնում է տարածաշրջանում ապակայունացմամբ. ԱՄՆ պետքարտուղարի օգնական

ԱՄՆ իշխանությունների կարծիքով՝ Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը սպառնում է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմամբ: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարի՝ ռազմական և քաղաքական հարցերով օգնական Քլարք Քուփերը՝ տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

«Նման դեպքերում Ռուսաստանի ներկայությունը սպառնում է ապակայունացմամբ»,- հայտարարել է նա՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք «(Վաշինգտոնի) հակազդումը Ռուսաստանի ազդեցությանը» տարածաշրջանում:

«Դա մարտահրավեր է՝ ներգրավված բոլոր կողմերի և պետությունների համար»,- ասել է Քուփերը:

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քլարք Քուփերի խոսքով՝ այդ պատճառով է ԱՄՆ-ը հատուկ ուշադրություն դարձնում հումանիտար իրավիճակին, որի մասին նոյեմբերին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում