ՄՄարիամ Մխիթարյան

Փարիզի քաղաքապետարանը տուգանվել է չափազանց շատ կին առաջնորդներ ունենալու համար

Փարիզի քաղաքապետարանը տուգանվել է չափազանց շատ կին առաջնորդներ ունենալու համար

Ֆրանսիայի մայրաքաղաքի վարչակազմը 90 հազար եվրո տուգանք կվճարի քաղաքապետարանում սահմանվածից շատ կին պաշտոնյաներ նշանակելու համար: Այս մասին հայտարարել է Փարիզի ղեկավար Անն Իդալգոն՝ ելույթ ունենալով քաղաքային խորհրդի նիստում՝ հայտնում է ТАСС-ը: 

«Քաղաքը պետք է տուգանք վճարի չափազանց շատ կին ղեկավարներ ունենալու համար: Նրանք կազմում են նշանակումների 69%-ը՝ 11 կին և հինգ տղամարդ: Քաղաքային վարչակազմը, ըստ վերահսկիչ մարմինների, դարձել է չափազանց ֆեմինիստական»,- ասել է Իդալգոն:

Օրենքի համաձայն՝ պաշտոններում տղամարդկանց և կանանց հարաբերակցությունը պետք է լինի առնվազն 60-40 տոկոսի, իսկ իդեալականի դեպքում դրանք պետք է հավասար լինեն:

«Մենք պետք է վճռական լինենք կանանց խրախուսելու հարցում, քանի որ Ֆրանսիայում այդ խնդիրը կա, և հավասարության հասնելու համար հարկավոր է արագացնել տեմպերը»,- ասել է Իդալգոն՝ ընդգծելով, որ իր գլխավորած գերատեսչությունը բացառություն չէ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում