ՄՄարիամ Մխիթարյան

Օ՛Բրայենն ընդհատել է Եվրոպա ուղևորությունը հաքերային հարձակումների պատճառով

Օ՛Բրայենն ընդհատել է Եվրոպա ուղևորությունը հաքերային հարձակումների պատճառով

Նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը դադարեցրել է եվրոպական ուղևորությունը, վերադարձել է Վաշինգտոն` համակարգելու կառավարության պատասխանը ամերիկյան պետական ​​գործակալությունների դեմ ռուսական ենթադրյալ զանգվածային կիբեռհարձակումներին, գրում է Politico-ն: 

Հաքերների թիրախում էին ԱՄՆ Ֆինանսների, Առևտրի, Ազգային անվտանգության և պաշտպանության գերատեսչությունները:

Մոտ օրերս Օ’Բրայենը Սպիտակ տանը կանցկացնի Ազգային անվտանգության խորհրդի հանդիպումներ իր կիբեռանվտանգության թիմի հետ, առաջիկա մի քանի օրերին հնարավոր է նաև ԱԱԽ-ի տնօրենների կոմիտեի հանդիպումը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երկուշաբթի հերքել է համակարգչային այդպիսի հարձակումներին Ռուսաստանի ներգրավվածության մասին ԱՄՆ բոլոր մեղադրանքները: Նա հիշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան կողմին առաջարկել է տեղեկատվության անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր կնքել: Նրա կարծիքով՝ «դա թույլ կտա երկու երկրներին համագործակցել և հակազդել ցանկացած կիբեռհանցագործություններին, կիբեռլրտեսության փորձերին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում