ՄՄարի Կոստանյան

The Guardian-ի անդրադարձը՝ Արցախում հայերի նկատմամբ իրականացված արյունալի վայրագություններին

The Guardian-ի անդրադարձը՝ Արցախում հայերի նկատմամբ իրականացված արյունալի վայրագություններին

Արցախում գլխատված երկու տարեցների ինքնությունը պարզվել է: Տեսագրությունները համացանցում լայն տարածում էին ստացել: Այս սպանությունները հաստատվել են՝ որպես Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմական գործողություններում տեղի ունեցած ամենաարյունալին: Թեմային է անդրադարձել բրիտանական The Guardian պարբերականը:

Համագյուղացիների պնդմամբ՝ նրանք զինվորականներ չեն եղել: Երկուսին էլ գլխատել են Ադրբեջանի զինվորական համազգեստով մարդիկ: Պարբերականը նշում է, որ բռնությունների, կտտանքների ու սպանությունների կարճ տեսագրությունները շարունակում են հայտնվել համացանցում նույնիսկ հրադադարի հաստատումից մեկ ամիս անց:

The Guardian-ի հավաստմամբ՝ զոհերից մեկի ինքնությունը պարզել է նրա բարեկամը: Գլխատվածներից մեկը 69-ամյա Գենադի Պետրոսյանն է, որը Սումգայիթից Մադաթաշեն էր գաղթել 1980-ականների վերջին:

Գենադի Պետրոսյանը հրաժարվել է հեռանալ գյուղից ու մնացել էր տանը, երբ մոտեցել են ադրբեջանցի զինվորականները:

Անդրադառնալով Գենադի Պետրոսյանի դեպքին՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը միջազգային հանրությանը կոչ է արել քննություն սկսել հակամարտության ժամանակ տեղի ունեցած պատերազմական հանցագործության գործով:

«Արևմտյան երկրները լռում են և գործնական ոչ մի քայլի չեն դիմել: Մենք ոչ մի արդյունք չենք տեսնում»,- հայտնել է Արտակ Բեգլարյանը: 

Պարբերականը նաև ներկայացրել է Ազոխ գյուղի 82-ամյա բնակչի գլխատման սարսափելի տեսարանը և նշել, որ համագյուղացուն ճանաչել և նրա ինքնությունը հաստատել են ազոխցիները: 

Բրիտանական պարբերականի կայքը նշել է, որ համացանցում տարածված և միջազգային դատական ատյաններին որպես անհերքելի ապացույցներ ներկայացված տեսագրություններն աներևակայելի դաժան են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում