Վաշինգտոն Փոստ. Միացյալ Նահանգները պետք է հետ կանչի Բաքվում դեսպանին

Վաշինգտոն Փոստ. Միացյալ Նահանգները պետք է հետ կանչի Բաքվում դեսպանին

«Միացյալ Նահանգները պետք է Բաքվից ետ կանչի ամերիկյան դեսպանին»,- նշված է «Վաշինգտոն Փոստ» կենտրոնական օրաթերթում Ադրբեջանի թեմայով Մակքեյնի ինստիտուտից Դեյվիդ Քրամերի և դեսպան Ռիչարդ Կոզլարիչի հոդվածում։ «Տարեսկզբին թվում էր, թե Իլհամ Ալիեւը թուլացնում է ավտորիտար վարչակարգը: Մարտին Վաշինգտոն այցի նախօրեին նա ազատ արձակեց քաղբանտարկյալների»,-հիշեցնում են հեղինակները` նշելով, որ վերջին շաբաթներին սակայն, Ալիեւը նորից ազատազրկել է տասնյակ ակտիվիստների։ Թվելով վերջերս ճաղավանդակների ետեւում հայտնվածների անունները` հեղինակները կանխատեսում են, որ վիճակը կվատթարանա Ադրբեջանում սպասվող հանրաքվեի կապակցությամբ։

Կրամերի եւ Կոզլարիչի կարծիքով՝ այս հարցում ամերիկյան լռությունը չի կարող ծառայել Վաշինգտոնի շահերին, եւ որ լռությունն ամերիկյան կողմին դարձնում է մեղսակից։ Նրանք վստահ են, որ Նահանգները պետք է պատժամիջոցներ կիրառի ադրբեջանական այն պաշտոնյաների դեմ, որոնք ներգրավված են մարդու իրավունքների ոտնահարումների հարցում։ Վաշինգտոն Փոստը հիշեցնում է, որ Կոնգրեսական Քրիս Սմիթն արդեն իսկ առաջադրել է «Ադրբեջանի ժողովրդավարության ակտ» օրինագիծը, որով Բաքվի դեմ սահմանվում են խիստ պատժամիջոցներ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում