ՄՄարիամ Մխիթարյան

YouTube-ը և Google-ի այլ ծառայություններ անհասանելի են դարձել

YouTube-ը և Google-ի այլ ծառայություններ անհասանելի են դարձել

Google-ից օգտվողները հանդիպել են ընկերության ծառայությունների խափանման: Տվյալները ներկայացնում է Downdetector-ը, վերահսկում է հանրաճանաչ ինտերնետային ռեսուրսների անջատումները: Տեղեկացնում է РИА Новости-ն: 

Մասնավորապես, խնդիրներ են առաջացել Youtube, Gmail և կորպորացիայի այլ կայքեր մուտք գործելու փորձ կատարելիս: Վերջին տվյալների համաձայն՝ խնդիրներ են գրանցվել Ռուսաստանում, Գերմանիայում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում, Իտալիայում և եվրոպական այլ երկրներում:

Google-ից օգտագտվողների 86%-ն ի վիճակի չի եղել մուտք գործել, 13%-ը խնդիրներ է ունեցել որոնումների հարցում:

Google փոստից օգտվողների մոտ 76%-ը բողոքել է իրենց հաշիվ մուտք գործելու խնդիրներից, 17%-ը հայտնել է կայքի հետ կապված տեխնիկական խնդիրների մասին, ևս 5%-ը դժվարացել է փոստով հաղորդագրություններ ստանալ:

YouTube-ի հետ կապված խնդիրների մասին է հայտնել օգտվողների 49%-ը, 45%-ը բողոքել է տեսանյութերի ընդհատումներից, ևս 4%-ը չի կարողացել մուտք գործել կայք:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում