ՄՄարիամ Մխիթարյան

Գախարիան ներկայացվել է վարչապետի պաշտոնում

Գախարիան ներկայացվել է վարչապետի պաշտոնում

«Վրացական երազանքը» իշխող կուսակցությունը երկրի վարչապետի պաշտոնի համար ներկայացրել է Գիորգի Գախարիայի թեկնածությունը: Համապատասխան նամակը ստորագրել է կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին, գրում է aliq.ge-ն: 

Նոր  խորհրդարանի լիազորություններն ընդունելուց հետո նախարարների կաբինետը հրաժարական է տվել, բոլոր նախարարները համարվում են պաշտոնակատարներ: Գախարիան մինչև կիրակի ներկայացնելու է կառավարության նոր կազմը:

Վստահություն ստանալու համար կառավարությանն անհրաժեշտ է նվազագույնը 76 պատգամավորի աջակցություն: Գախարիան համարվում է «Վրացական երազանքի» հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ֆավորիտը, նախարարների կաբինետի ամենաազդեցիկ անձը: Նա Վրաստանի վարչապետի պաշտոնում է  2019-ի սեպտեմբերից:

Մասնագիտությամբ Գախարիան պատմաբան է, կրթությունը ստացել է Թբիլիսիում և Մոսկվայում: Աշխատանքային կարիերան սկսել է ՌԴ-ում․ 2004-2008 թթ-ին նա Մոսկվայում «SFK Group»-ի գլխավոր տնօրենն էր,  2006-2009 թթ.-ին` Մոսկվայի պետական համալսարանի հրավիրյալ դասախոս:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում