ՄՄարիամ Մխիթարյան

Խաղաղապահները մինչև հիմա Արցախում հայտնաբերել և վնասազերծել են 4760 պայթուցիկ

Խաղաղապահները մինչև հիմա Արցախում հայտնաբերել և վնասազերծել են 4760 պայթուցիկ

ՌԴ ՊՆ միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են իրականացնել ինժեներական հետախուզական և ականազերծման աշխատանքները Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության ենթակա տարածքում: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ 

Ռուս խաղաղապահները իրականացրել են ինժեներական հետախուզություն և ականազերծում Ստեփանակերտի օդանավակայանի, առանձնատների, հողամասերի տարածքներում՝ ապահովելով մարտական ​​գործողությունների ընթացքում վնասված էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնմամբ զբաղվող խմբի աշխատանքի անվտանգությունը:

Օրվա ընթացքում մաքրվել է շուրջ 12 հա տարածք, ուսումնասիրվել է 130 շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 172 պայթուցիկ:

Ընդհանուր առմամբ, Արցախում գտնվող ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 150 հա տեղանք, շուրջ 32 կմ ճանապարհ, հայտնաբերել և վնասազերծել է 4760 պայթուցիկ օբյեկտ:

Հայտնաբերված պայթուցիկ օբյեկտները, լքված կամ չպայթած զինամթերքը տեղափոխվում են հատուկ վայր և ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ անհրաժեշտ անվտանգության միջոցառումներ կիրառելով:

Պատերազմից տուժած տարածքներում ռուս խաղաղապահների օգնությամբ շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը: Ընդհանուր առմամբ, աշխատանքների սկզբից ի վեր վերականգնվել են 48 հենասյուն և 17,2 կմ էլեկտրահաղորդման գիծ, 31 տրանսֆորմատոր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում