ՄՄարի Կոստանյան

Հայաստանը մարդասիրական օգնություն կստանա Հունաստանից

Հայաստանը մարդասիրական օգնություն կստանա Հունաստանից

Հայաստանը Հունաստանից մարդասիրական օգնություն կստանա՝ Հունաստանում հայկական կազմակերպությունների խնդրանքով՝ փոխանցում է հունական Greekcitytimes պարբերականը:

Հունաստանի ԱԳՆ-ի միջազգային զարգացման համագործակցության ծառայությունը, որպես մարդասիրական առաքելության մաս, Հայաստանին օգնություն կտրամադրի:

Մի շարք հայկական կազմակերպություններ Աթենքում ՀՀ դեսպանության օժանդակությամբ մարդասիրական օգնություն են հավաքել Արցախի պատերազմից տուժածների համար:

Ազգային պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ, որը տրանսպորտային օդանավ է տրամադրում, օգնությունը Հայաստան կտեղափոխվի դեկտեմբերի 12-ին:

Մարդասիրական օգնությունը ներառում է բժշկական պարագաներ, սնունդ Արցախի պատերազմից տուժած ու տեղահանված բնակիչների համար: Օգնությունը տրամադրում են Հունաստանի հայերն ու հույները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում