Բրիտանիան կֆինանսավորի գաղթականների ապօրինի հոսքը կասեցնելու պատի կառուցումը

Բրիտանիան կֆինանսավորի գաղթականների ապօրինի հոսքը կասեցնելու պատի կառուցումը

Մեծ Բրիտանիան կֆինանսավորի պատի շինարարությունը, որը պետք է կառուցվի Ֆրանսիայի Կալե քաղաքում գաղթականների ապօրինի հոսքը Մեծ Բրիտանիա կասեցնելու նպատակով: Այդ մասին հայտնել է Միացյալ Թագավորության ներքին գործերի նախարար Ռոբերտ Գուդվիլը: Շինարարական ծրագիրը Բրիտանիայի բյուջեի համար կարժենա մոտ 2 միլիոն ֆունտ կամ 2,7 միլիոն դոլար: Պատն ունենալու է 4 մետր բարձրություն և մոտ մեկ կիլոմետր երկարություն: Այն բարձրացվելու է նավահանգստի մերձակայքում, որտեղից իրականացվում է ծովային հաղորդակցությունը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև: Մեծ Բրիտանիայում ոմանք այդ ծրագիրը համարել են «հարկատուների փողերի սկանդալային վատնում»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում