ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ում Moderna-ն սկսել է անչափահասների պատվաստումները

ԱՄՆ-ում Moderna-ն սկսել է անչափահասների պատվաստումները

ԱՄՆ-ում Moderna ընկերությունը կորոնավիրուսի դեմ սկսել է պատվաստել 12-17 տարեկան անչափահասների: Այս մասին տեղեկանում ենք ընկերության հաղորդագրությունից՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Մենք ուրախ ենք սկսել ԱՄՆ-ում առողջ անչափահասների շրջանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները: Մեր նպատակն է 2021-ի գարնանը տեղեկություններ հավաքել՝ նախքան 2021-ի ուսումնական տարին անչափահասների շրջանում պատվաստումները»,- հայտարարել է Moderna-ի գլխավոր տնօրենը:

Փորձարկմանը կմասնակցի 3 հազար անչափահաս: Մասնակիցներին կներարկեն պատվաստանյութի երկու չափաբաժին, յուրաքանչյուրը՝ 100 մգ: Երկրորդ չափաբաժնի ներարկումից հետո պացիենտներին կզննեն 12 ամսվա ընթացքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում