ՄՄարի Կոստանյան

Թուրքիայի զորախմբերը սկսել են դուրս գալ Իդլիբի դիտակետից

Թուրքիայի զորախմբերը սկսել են դուրս գալ Իդլիբի դիտակետից

Թուրքիայի զորամիավորումները սկսել են լքել Սիրիայի Իդլիբ շրջանի հարավարևմտյան դիտակետը: Այս մասին հայտնել է ТАСС գործակալությունը:

Հայտնի է դարձել, որ թուրք զինվորականները դիտակետից դուրս են եկել մի քանի բեռնատարներով: Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող դիտակետը տեղակայված է Հալեպ-Դամասկոս ռազմավարական նշանակության մայրուղում, որով պատերազմի հենց սկզբից Սիրիայի կառավարությունը փորձում է ապահովել անվտանգ տեղաշարժը:

Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածում մնում է մի քանի թուրքական դիտակետ, որոնք շրջափակել է սիրիական բանակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում