ՄՄարի Կոստանյան

Մեկ օրում վերադարձել են 650 տեղահանված արցախցիներ

Մեկ օրում վերադարձել են 650 տեղահանված արցախցիներ

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են ՀՀ տարածքից Արցախ վերադարձող տեղահանվածների ավտոբուսները:

Այսօր ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 649 մարդ: Ավտոբուսներն ուղեկցել են ռուս խաղաղապահ զորախմբի պարեկներն ու ռազմական ոստիկանությունը:

Ռուս խաղաղապահները 23 դիտակետում հրադադարի ռեժիմի պահպանման և վերահսկողության շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում:

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական ​​բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում  քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ընդհանուր առմամբ, մշտական ​​բնակության վայրեր է վերադարձել ավելի քան 36 հազար արցախցի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում