Իտալական Կալաբրիայի նավահանգիստներում փրկվել է ավելի քան 1300 փախստականի կյանք

Իտալական Կալաբրիայի նավահանգիստներում փրկվել է ավելի քան 1300 փախստականի կյանք

Վերջին երկու օրերին իտալական Կալաբրիայի նավահանգիստներում փրկվել է ավելի քան 1300 փախստական: Նրանք նավարկում էին Միջերկրականի լիբիական ափից: Միայն «Վոս Չաբլիս» նավով բարեհաջող Իտալիա է հասել 850 գաղթական, որոնցից 50-ը՝ առանց ընտանեկան խնամքի երեխաներ: «Ֆենիքս» նավով էլ Կալաբրիա է հասել 414 փախստական, որոնց թվում ևս՝ ընկեցիկ մանուկներ: Ռեջիո Կալաբրիա նավահանգիստն էլ ընդունել է 119 գաղթականի: Լիբիայի ափին հայտնաբերվել է վեց փախստականի մարմին. նրանք փչովի նավակով փորձում էին անցնել Միջերկրական ծովը և հասնել Հարավային Եվրոպա: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում