4 պայթյուն Քաբուլում

4 պայթյուն Քաբուլում

Քաբուլում մեկ օրում չորս պայթյուն է որոտացել: Առաջին ռումբը պայթել է պաշտպանության նախարարության շենքի մոտ, որի ժամանակ զոհվել է մեկ գեներալ և երկու բարձրաստիճան սպա: Դրան հաջորդել է երկրորդը, որն իրականացրել է մահապարտ ահաբեկիչն ամբոխի մեջ: Դեպքի վայր են ժամանել զինվորականներ, ոստիկաններ ու բժիշկներ: Երրորդ պայթյունը որոտացել է մի քանի ժամ անց հյուրանոցից ոչ հեռու, որտեղ հիմնականում օտարերկրացիներ են լինում: Չորրորդ ահավեկչությունը կատարվել է բարեգործական կազմակերպության գրասենյակի մոտ, որից հետո սկսվել է փոխհրաձգություն: Ըստ վերջին տեղեկությունների՝ ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 24 մարդ, մոտ հարյուրն էլ վիրավոր են: Բռնարարքների պատասխանատվությունը ստանձնել է Թալիբան խմբավորումը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում