ՄՄարիամ Մխիթարյան

Pfizer պատվաստանյութի փորձարկման վեց մասնակից մահացել է ԱՄՆ-ում

Pfizer պատվաստանյութի փորձարկման վեց մասնակից մահացել է ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում գերմանական BioNTech ընկերության օգնությամբ արտադրվող Pfizer պատվաստանյութի փորձարկման վեց մասնակից մահացել է: Այս մասին ասվում է ԱՄՆ Սննդի և դեղերի որակի հարցերով վարչության (FDA) զեկույցում:

Մահացածներից երկուսին իրական պատվաստանյութ է ներարկվել, մնացածին ՝ պլացեբո: Բոլոր նրանք, ովքեր մահացել են, ունեցել են առողջական խնդիրներ և քրոնիկ հիվանդություններ: Բացի դրանից՝ նրանց կեսը 55-ից բարձր տարիքի էին:

Այսպիսով, պատվաստվածներից մեկն ունեցել է աթերոսկլերոզ և գիրություն: Նա մահացել է դեղամիջոցի առաջին մասի ներարկումից երեք օր անց: Մյուս կամավորը սրտի կանգ է ունեցել դեղի երկրորդ մասի ներարկումից 60 օր անց: Երեք օր հետո նա մահացել է:

Պլացեբո խմբի երկու հիվանդները մահացել են սրտի կաթվածից և ինսուլտից, ևս երկու մահվան պատճառներն ուսումնասիրվում են: Ինչպես նշվում է զեկույցում, պատվաստանյութը երաշխավորում է պաշտպանություն արդեն առաջին չափաբաժնից հետո, ինչը դեղամիջոցը դարձնում է անվտանգ և արդյունավետ:

Մինչ օրս Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ի դեմ երկու պատվաստանյութ՝ «Спутник V» և «ЭпиВакКорона»: Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում սկսվեց կորոնավիրուսի դեմ պատվաստումը «Спутник V» պատվաստանյութով: ԱՄՆ-ում գրանցված է COVID-19-ի դեմ Pfizer / BioNTech-ի արտադրության պատվաստանյութը, հաջորդը Moderna պատվաստանյութի հերթն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում