«Լրագրողներ առանց սահմանի» միությունը հանդես է եկել Ադրբեջանի իշխանություններին քննադատող հայտարարություններով

«Լրագրողներ առանց սահմանի» միությունը հանդես է եկել Ադրբեջանի իշխանություններին քննադատող հայտարարություններով

Վերջին օրերին ֆրանսիական «Լրագրողներ առանց սահմանի» իրավապաշտպան միությունը միանգամից երկու հայտարարություն է արել Ադրբեջանի վերաբերյալ։ Նախ միությունը դատապարտել է «Ազադլիգ» թերթի ֆինանսական տնօրեն Ամիրովի ձերբակալությունը։ Ընդ որում ֆինանսիստին մեղադրական փաստաթղթում անսպասելիորեն ձևակերպել են որպես իմամ, այսինքն մահմեդական հոգևորական, որը, ըստ ադրբեջանական արդարադատության, Ֆեթհուլա Գյուլենի հետևորդներից է։ Ոստիկանները Ամիրովի մեքենայում իբրև թե գտել են գյուլենական գրականություն։ Այդ առիթով հայտնի լրագրող Հադիջա Իսմայիլովան հայտարարել է. «Նախկինում լրագրող բռնելու համար ոստիկանությունը նրա տանը կամ մեքենայում տեղադրում էր թմրադեղ ու զենքեր։ Իսկ հիմա փատորեն անցել են հոգևոր գրականությանը»։

Ֆրանսիական կառույցը Բաքվից պահանջել է վերջ տալ անհեթեթ մեղադրանքներին և ազատ արձակել ընդդիմադիր լրագրողին։ Կառույցի ներկայացուցիչ Յոհան Բիրը նկատել է, որ Ադրբեջանը Թուրքիայից փոխառել է գյուլենականության պատրվակով լրագրողներին հետապնդելու մարտավարությունը։ Մեկ այլ հայտարարությամբ դատապարտվել է քաղաքացիական ակտիվիստներ Նաթիգ Ջաֆարլիի, Էլգիզ Ղահրամանի, և մի քանի այլ գործիչների ազատազրկումը։ Ֆրանսիական կառույցը հիշեցրել է, որ Ադրբեջանը 180 պետությունների ցանկում հանգրվանել է 163-րդ ոչ պատվավոր տեղում։ Ի դեպ, Հայաստանը նույն միության վերջին սանդղակով 74-րդ հորիզոնականում է։ 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում