ՄՄարի Կոստանյան

Թուրքիայում Գյուլենի շարժման հետ առնչության կասկածանքով 304 զինվորականի բերման ենթարկելու օրդեր է տրվել

Թուրքիայում Գյուլենի շարժման հետ առնչության կասկածանքով 304 զինվորականի բերման ենթարկելու օրդեր է տրվել

Իզմիրի դատախազությունը 304 զինվորականների բերման ենթարկելու օրդեր է ստորագրել, որոնցից 295-ը գտնվում են զինվորական ծառայության մեջ: Նրանք մեղադրվում են ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ առնչություն ունենալու համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանը մեղադրում է երկրում ռազմական հեղաշրջման փորձի համար:

Նշվում է, որ օպերատիվ գործողություններն անցկացվում են Թուրքիայի 50 նահանգներում: Արդեն բերման է ենթարկվել 198 մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում