ՇՇողիկ Գալստյան

Արագածոտնի մարզում բնակարան կունենա երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 124 բնակիչ. մարզպետ

Արագածոտնի մարզում բնակարան կունենա երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 124 բնակիչ. մարզպետ

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրով, ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, Արագածոտնի մարզում բնակարանաշինություն է իրականացվում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:  

 

«Կառավարությունն Արագածոտնի մարզին հատկացրել է շուրջ 225 մլն դրամ: Այսկերպ, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 124 բնակիչ կրկին կապրի սեփական տանիքի ներքո (ձեռք է բերվել 20 բնակարան, 1 կիսակառույց տան շինարարությունն ավարտին է հասցվել, հիմքից կառուցվում են բոլորովին նոր 6 սեփական տներ):
 

Ստեղծարար աշխատանքով մենք միասին ամոքելու ենք երկրաշարժի թողած սպիները»,- գրել է մարզպետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում