Բրազիլիան նոր նախագահ ունի

Բրազիլիան նոր նախագահ ունի

Բրազիլիան նոր նախագահ ունի: Այդ բարձր պաշտոնի պարտականությունները ստանձնել է երկրի փոխվարչապետ Միշել Տեմերը:

75-ամյա Տեմերը Բրազիլիան կնախագահի մինչև 2018 թվականի վերջը: Դիլմա Ռուսեֆը պաշտոնանկ արվեց երկրի վերին պալատում կայացած քվեարկությունից հետո: Ռուսեֆին մեղադրում են դաշնային բյուջեի հետ կապված խաբեությունների համար, ինչը նա չի ընդունում և պաշտոնից իր հեռացումը համարում է դավադրության հետևանք: Ռուսեֆին իմփիչմենթ ներկայացնելու որոշումը լարվածություն է առաջացրել Վենեսուելայի, Բոլիվիայի և Էկվադորի հետ Բրազիլիայի հարաբերություններում: Իմփիչմենթը քննադատելու համար Բրազիլիայի արտգործնախարարն այդ երեք երկրներից ետ է կանչել իր դեպաններին: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում