Սիրիայում շարունակում են քիմիական զենք կիրառել

Սիրիայում շարունակում են քիմիական զենք կիրառել

ՄԱԿ-ի փորձագետներն իրենց զեկույցում նշել են, որ Սիրիայում շարունակում են քիմիական զենք կիրառել: Բացի այդ, ըստ զեկույցի, փոփոխվում են օգտագործվող բաղադրանյութերը, իսկ այդ զենքը կիրառողների թիվը՝ բազմապատկվում: Սա Սիրիայում քիմիական զենքի օգտագործման մեղավորների բացահայտման վերաբերյալ փորձագետների արդեն երրորդ զեկույցն է: Աշխատանքը շարունակվելու է: Միաժամանակ, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը քննադատել է ՄԱԿ-ի զեկույցը, որը մեղադրել է Դամասկոսին, նշելով՝ իբր 2013 թվականին քիմիական զենքի բոլոր պաշարները վերացնելու համաձայնություն տալուց հետո սիրիական իշխանությունը երկու անգամ արգելված զենք է օգտագործել: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում