ՄՄարիամ Մխիթարյան

Անհայտ է ռուսական НТВ հեռուստաընկերության աշխատակիցների ճակատագիրը

Անհայտ է ռուսական НТВ հեռուստաընկերության աշխատակիցների ճակատագիրը

Դեկտեմբերի 3-ի առավոտյան Ստամբուլում ձերբակալվել է ռուսական НТВ հեռուստաընկերության լրագրող Ալեքսեյ Պետրուշկոն և օպերատոր Իվան Մալիշկինը՝ հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Դեկտեմբերի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 21։00-ին, Ալեքսեյ Պետրուշկոն կարճ հաղորդագրություն է ուղարկել՝ տեղեկացնելով․ «Չգիտեմ ինչու են մեզ պահում»։ Դրանից հետո նրանց հետ կապը խզվել է, նրանք չեն պատասխանում մեր զանգերին ու հաղորդագրություններին»,- ասված է НТВ-ի հրապարակած հայտարարության մեջ։

Հեռուստաընկերությունը նշել է, որ  ռուս լրագրողների ձերբակալության հարցով Անկարայում Ռուսաստանի դեսպանությունն ու  Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանը մշտական կապի մեջ են թուրքական իշխանությունների հետ, փորձում են հստակեցնել տեղեկությունները նրանց հնարավոր կալանքի մասին, անհրաժեշտ ջանքեր գործադրել լրագրողների գտնվելու վայրը պարզելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում