ՄՄարի Կոստանյան

Կորոնավիրուսով վարակման նոր ռեկորդ Ռուսաստանում

Կորոնավիրուսով վարակման նոր ռեկորդ Ռուսաստանում

Ռուսաստանի Դաշնության 85 շրջաններում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակով 28145 նոր դեպք: Սա նոր ռեկորդ է համավարակի սկզբից ի վեր: Այս մասին տեղեկացնում են ՌԴ օպերատիվ շտաբից՝ փոխանցում է РИА Новости-ն:

21.3 պացիենտների մոտ ախտանշաններ ի հայտ չեն եկել:

Վերջին հինգ օրերի ընթացքում այս ցուցանիշը չէր գերազանցել 27 հազարը: Նախորդ առավելագույն  ցուցանիշը եղել է նոյեմբերի 27-ին՝ 27543:

Մահացել է ևս 554 հիվանդ: Ընդհանուր առմամբ՝ ՌԴ-ում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը կազմում է ավելի քան 41 հազար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում