ՄՄարի Կոստանյան

Ստեփանակերտում ականազերծման ժամանակ մեկ օրում հայտնաբերվել ու ոչնչացվել է մոտ 100 պայթյունավտանգ առարկա

Ստեփանակերտում ականազերծման ժամանակ մեկ օրում հայտնաբերվել ու ոչնչացվել է մոտ 100 պայթյունավտանգ առարկա

ՌԴ ՊՆ միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության տարածքում ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի հարավային արվարձանները մաքրել են պայթյունավտանգ առարկաներից:  Ականազերծման ընթացքում սակրավորները մեկ օրում հայտնաբերել և վնասազերծել են մոտ 100 պայթյունավտանգ առարկա:

Պայթյունավտանգ առարկաները տեղափոխվում են հատուկ սարքավորված զորավարժարան և ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում` ապահովելով անվտանգության անհրաժեշտ միջոցառումները:  

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 38 հա տեղանք և մոտ 12 կմ ճանապարհ, ստուգել են ավելի քան 100 տուն և սոցիալական նշանակության օբյեկտներ, հայտնաբերել և վնասազերծել են մոտ 1100 պայթյունավտանգ առարկա:

Ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը և վերանորոգող բրիգադներին օգնում են վերականգնել էլեկտրահաղորդալարերը, գազատարները, կապուղիները և տրանսֆորմատորային ենթակայանները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում