ՄՄարի Կոստանյան

Չինաստանի Chang'e-5 տիեզերական ապարատը վայրէջք է կատարել լուսնի վրա

Չինաստանի Chang'e-5 տիեզերական ապարատը վայրէջք է կատարել լուսնի վրա

Չինաստանը Chang'e-5 տիեզերական ապարատ է ուղարկել Լուսին, որն արդեն վայրէջք է կատարել՝ տեղեկացնում է BBC-ն:

Ակնկալվում է, որ Լուսին ուղարկված ռոբոտը արբանյակի վրա կանցկացնի մի քանի օր՝ տեղանքն ուսումնասիրելու և մակերևույթից որոշ նմուշներ հավաքելու համար:

Լուսին ուղարկված սարքն ունի մի շարք գործիքներ, այդ թվում՝ տեսախցիկ, սպեկտրոմետր, ռադար և այլն:

Նպատակն է՝ հավաքել ժայռաբեկորների ու փոշու մոտ 2 կգ նմուշ:

Նման առաքելություն իրականացվել էր 44 տարի առաջ: Դա խորհրդային ​​Luna 24 տիեզերական ապարատն էր, որը հավաքել էր 200 գրամից քիչ նմուշ:

8.2 տոննա կշռող Chang'e-5-ը ապարատը արձակվել էր Չինաստանի հարավային տիեզերակայաններից մեկից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում