ՄՄարի Կոստանյան

ՌԴ-ում կան ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի նախատիպեր

ՌԴ-ում կան ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի նախատիպեր

Ռուսաստանում արդեն կան ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի նախատիպեր: Այս մասին հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան՝ փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Ռուսաստանը երկար տարիներ մասնակցում է ՄԻԱՎ վարակի դեմ պատվաստանյութի մշակմանը: Մենք ունենք մեր սեփական նախատիպերը, մեր պատվաստանյութերը», -նշել է նա:

ՌԴ առողջապահության նախարարության ՄԻԱՎ վարակի գլխավոր մասնագետ Ալեքսեյ Մազուսը նոյեմբերի վերջին հույս էր հայտնել, որ այս հիվանդության կանխարգելման համար դեղամիջոցը կհայտնվի առաջիկա տարիներին: Նա նշել է, որ աշխարհը պատվաստանյութի ներարկային ձևի հայտնաբերումից մեկ քայլ հեռավորության վրա է, երբ մեկ ներարկումը թույլ կտա պաշտպանվել վարակից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում