ՄՄարի Կոստանյան

Կրեմլում չեն մեկնաբանել ԼՂ-ում նոր միջանցքի մասին Ալիևի խոսքը

Կրեմլում չեն մեկնաբանել ԼՂ-ում նոր միջանցքի մասին Ալիևի խոսքը

Կրեմլը չի ​​մեկնաբանում Լեռնային Ղարաբաղում նոր միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, սակայն, տրանսպորտային խնդիրները Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների օրակարգում են: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Այս թեման ես հատուկ կթողնեմ առանց մեկնաբանության»,- ասել է Դմիտրի Պեսկովը:  

Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ առաջարկում է Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան հատվածին կապող միջանցք ստեղծել: Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը «դրական են արձագանքել գաղափարին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում