Ջո Բայդենը Էրդողանին բացատրել է մարդկանց արտահանձնելու կարգը

Ջո Բայդենը Էրդողանին բացատրել է մարդկանց արտահանձնելու կարգը

Թուրքիայում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը այդ երկրի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը հստակեցրել է թուրք կրոնական գործիչ, Ամերիկայում բնակվող Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնման հնարավորության հարցը: Բայդենը պարզաբանել է, որ Սպիտակ տան առաջնորդը չունի որևէ մեկին արտահանձնելու իրավասություն, և կրոնական քարոզչին Թուրքիա կարող է արտահանձնել միայն ամերիկյան դատարանը:

Հանդիպման ընթացքում Էրդողանը հայտնել է, որ այս օրերին թուրքական բանակի իրականացրած գործողությունների հետևանքով Սիրիայի որոշ շրջաններ դուրս են եկել ահաբեկչական Իսլամական պետություն խմբավորման վերահսկողությունից:  

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում