ՄՄարի Կոստանյան

ԱՄԷ-ը, Եգիպտոսը, Ֆրանսիան ու Հունաստանը հակաթուրքական ճակատ են կազմել

ԱՄԷ-ը, Եգիպտոսը, Ֆրանսիան ու Հունաստանը հակաթուրքական ճակատ են կազմել

ԱՄԷ-ի արտգործնախարար Անվար Գարգաշը հայտնել է, որ Արևելյան Միջերկրական ծովի հարցում, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հունաստանի հետ համագործակցելով, հակաթուրքական «ճակատ» են կազմել՝ տեղեկացնում է Ermenihaber-ը։ 

Այս մասին Գարգաշն ասել է Իտալիայի արտգործնախարարության կողմից կազմակերպված «2020 թ․ Միջերկրածովյան երկխոսություններ» ֆորումին՝ պատասխանելով Թուրքիա-ԱՄԷ հարաբերությունների մասին հարցին։  

Նա նշել է, որ նման դիրքորոշում ընդունելու պատճառն այն է, որ Թուրքիան միջամտում է արաբական աշխարհի ներքին գործերին։

«Մենք արաբական երկրներով որպեսզի կարողանանք հաղթահարել արմատական երկրների տարածաշրջանային ազդեցությունը, ինչպիսիք են Թուրքիան և Իրանը, դիրքավորվել ենք այն ոլորտներում, որտեղ չունենք աշխարհառազմավարական և ավանդական որևէ կապ և շահ»,- ասել է ԱՄԷ ԱԳ նախարարը։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում