ՄՄարի Կոստանյան

Իրանը ֆիզիկոսի սպանության կապակցությամբ դիմել է ՄԱԿ-ին

Իրանը ֆիզիկոսի սպանության կապակցությամբ դիմել է ՄԱԿ-ին

Միջուկային ոլորտի իրանցի ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեհի սպանությունից հետո ՄԱԿ-ում Իրանի դեսպանը նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ու Անվտանգության խորհրդին՝ փոխանցում է Tasnim լրատվական գործակալությունը:

ՄԱԿ-ին ուղղված նամակում նշվում է իրանցի ֆիզիկոսի սպանության գործում Իսրայելի լուրջ պատասխանատվության մասին: Փաստաթղթում շեշտվում է նաև Իրանի՝ ինքնապաշտպանության իրավունքի մասին:

«Նահատակ Ֆախրիզադեհի վախկոտ սպանությունը, որում Իսրայելի պատասխանատվության լրջագույն նշաններ կան, մեր տարածաշրջանում քաոս առաջացնելու, ինչպես նաև Իրանի գիտատեխնոլոգիական զարգացումը խոչընդոտելու ևս մեկ հուսահատ փորձ է»,-  նշվում է նամակում:

Իրանը զգուշացրել է, որ նման արկածախնդիր գործողությունների դեպքում, հատկապես ԱՄՆ հեռացող վարչակազմի ղեկավարման ժամանակահատվածում, Իսլամական Հանրապետությունն իրավունքն է վերապահում բոլոր միջոցները ձեռնարկել իր ժողովրդին և շահերը պաշտպանելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում