ՄՄարի Կոստանյան

Սաուդյան Արաբիան կասեցրել է թուրքական որոշ ապրանքների ներմուծումը

Սաուդյան Արաբիան կասեցրել է թուրքական որոշ ապրանքների ներմուծումը

Սաուդյան Արաբիան պաշտոնապես դադարեցնում է թուրքական ապրանքների, այդ թվում՝ մսամթերքի, ձվի և այլ ապրանքների ներմուծումը՝ տարածաշրջանի երկու երկրների միջև լարվածության ֆոնին թուրքական ապրանքների ոչ պաշտոնական բոյկոտից հետ: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:

Թուրք արտահանողներն անդադար բողոքում են Սաուդյան Արաբիայում առևտրի ոլորտում աճող խոչընդոտներից: Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի միջև լարվածությունը սրվել էր երկու տարի առաջ, երբ սպանվել էր սաուդցի լրագրողը:

Անկարայի հավաստմամբ՝ պաշտոնական Ռիադը հայտնել է, որ պաշտոնական բոյկոտ չկա, սակայն արտահանողների միությունների ղեկավարների խոսքով՝ Թուրքիայի առևտրի նախարարությունը տեղեկացրել է, որ թուրքական որոշ ապրանքների ներմուծումը կասեցվել է այս ամսվա սկզբին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում