ՄՄարի Կոստանյան

Հասան Ռոհանին իրանցի ֆիզիկոսի մահվան համար մեղադրում է Իսրայելին

Հասան Ռոհանին իրանցի ֆիզիկոսի մահվան համար մեղադրում է Իսրայելին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին միջուկային ֆիզիկայի իրանցի մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեհի սպանության համար մեղադրել է Իսրայելին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Իսլամական Հանրապետության ղեկավարի հավաստմամբ՝ այս հանցագործությունը չի կարող դանդաղեցնել երկրում ատոմային ոլորտի զարգացումը:

«Նահատակ Ֆախրիզադեհի սպանությունը ցույց է տալիս մեր թշնամիների հուսահատությունը ու նրանց ատելության խորությունը: Նրա նահատակությունը չի կանգնեցնի մեր ձեռքբերումը»,- հայտնել է Հասան Ռոհանին:

Հիշեցնենք, որ նախօրեին սպանվել էր Իրանի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների ​​և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկայի մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեհը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում