ՀՀովհաննես Վարդանյան

Մեծամորի ոստիկանները մեքենայից կատարված գողություն են բացահայտել

Մեծամորի ոստիկանները մեքենայից կատարված գողություն են բացահայտել

Նոյեմբերի 26-ին ոստիկանության Մեծամորի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Արցախի փողոցի 28-ամյա մի բնակիչ վարչական տարածքում մեքենայից գողություն է արել: Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո կասկածվողը նույն օրը բերման է ենթարկվել բաժին:

Պարզվել է, որ նա ժամը 3-ի սահմաններում Արմավիր-Մեծամոր ճանապարհին, օգտվելով «Ֆոլքսվագեն» մակնիշի մի մեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել է նվագարկիչ, բարձրախոսներ, մոնիտոր և մարտկոց: Տուժողից ընդունվել է հաղորդում: Գողոնը հայտնաբերվել է: Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում