ՄՄարի Կոստանյան

Արևմուտքը թշնամական վերաբերմունք ունի ՌԴ-ի ու Բելառուսի նկատմամբ. Սերգեյ Լավրով

Արևմուտքը թշնամական վերաբերմունք ունի ՌԴ-ի ու Բելառուսի նկատմամբ. Սերգեյ Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Մոսկվայում տեսնում են Արևմուտքի թշնամական վերաբերմունքը Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ՝ տեղեկացնում է Интерфакс գործակալությունը: 

Սերգեյ Լավրովը նշել է, որ Արևմուտքը փորձում է միջամտել Մոսկվայի և Մինսկի ներքին գործերին:

«Արևմուտքի ղեկավարները դա առանձնապես չեն թաքցնում: Հանգիստ ենք վերաբերվում դրան: Միութենական պետություն ունենք, պաշտպանվելու համար միջոցներ ունենք, գիտենք՝ ինչպես պահել մեր անկախությունը, և դա մեր նախագահների և կառավարությունների ընդհանուր դիրքորոշումն է»,- հայտարարել է արտգործնախարարը:  

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում