ՄՄարի Կոստանյան

Նեթանյահուի և Սալմանի «գաղտնի հանդիպման» թիրախում է եղել Թուրքիան

Նեթանյահուի և Սալմանի «գաղտնի հանդիպման» թիրախում է եղել Թուրքիան

Նոր մանրամասներ՝ նոյեմբերի 22-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի միջև տեղի ունեցած «գաղտնի հանդիպումից»՝ գրում է Ermenihaber-ը։ Թուրքական մամուլը նշել է, որ հանդիպման ընթացքում Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի թիրախում է եղել Թուրքիան։ 

Նեթանյահուն և Մուհամմադ բին Սալմանը Պաղեստինի հարցի շրջանակում խոսել են Թուրքիային թիրախավորելու ռազմավարության շուրջ։

Կողմերը նաև քննարկել են մի ծրագիր, որն ուղղված է Արևելյան Երուսաղեմում Թուրքիայի ազդեցությունը նվազեցնելուն։ 

Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ Սալմանը, որը մտահոգ է Պաղեստինում Թուրքիայի դերակատարության համար, Նեթանյահուի հետ քննարկել է այդ տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի ազդեցությունն էլ ավելի մեծացնելու հարցը։ 

«Իսրայելն Արևելյան Երուսաղեմում Թուրքիայի ազդեցությունը թուլացնելու համար ողջունել է Ռիադի ակտիվ դերակատարությունը»,- մեկնաբանել է թուրքական Haber 7 լրատվամիջոցը։ 

Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման ընթացքում Արևելյան Երուսաղեմում այդ երկրի աճող ազդեցությունը հավասարակշռելու համար Իսրայելը թույլ է տվել Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող բարեգործական ընկերությունների գործունեությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում