ՄՄարի Կոստանյան

Թուրքիայում 2016-ի հեղաշրջման փորձի մասնակիցները դատապարտվել են ցմահ ազատազրկման

Թուրքիայում 2016-ի հեղաշրջման փորձի մասնակիցները դատապարտվել են ցմահ ազատազրկման

Թուրքիայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Թուրքիայում 2016-ի հուլիսին ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցներին՝ տեղեկացնում է Anadolu գործակալությունը:

Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ նախկին սպաներ, որոնք դատախազության մեղադրանքով անմիջական մասնակցություն են ունեցել ռազմական գործողություններին, ազատազրկման են դատապարտվել 3-79 տարով: Դատապարտյալների մեծամասնությունը Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչուներ են:

Ընդհանուր առմամբ՝ այս գործով կա 475 մեղադրյալ:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորականներ նախաձեռնել էին հեղաշրջման ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առևանգելու փորձ:  Հիմնական դիմակայությունը տեղի է ունեցել Անկարայում և Ստամբուլում, որի ժամանակ մահացել էր 250 մարդ՝ չհաշված խռովարարներին, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել էր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում