ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՄՄարի Կոստանյան

Արցախի անկախության միակողմանի ճանաչումը չի բխում ոչ մի երկրի շահերից. Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար

Արցախի անկախության միակողմանի ճանաչումը չի բխում ոչ մի երկրի շահերից. Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միակողմանի ճանաչումն օգուտ չի բերի ոչ մի երկրի: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը Սենատում Լեռնային Ղարաբաղի ճանաչման առաջարկի բանաձևը քննարկելու ժամանակ իր ելույթում՝ փոխանցում է Vesti.ru կայքը:

Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ Լեռնային Ղարաբաղի, ո՛չ  Ֆրանսիայի և ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շահերից: նրա խոսքով՝ ոչ մի պետություն, այդ թվում՝ Հայաստանը, չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Ֆրանսիացի դիվանագետը կոչ է արել այս հարցին մոտենալ ազնիվ ու պատասխանատվությամբ՝ գիտակցելով նման քայլի ողջ հետևանքները: Նա ֆրանսիացի սենատորներին բացատրել է, որ ղարաբաղյան թեման չի լուծվում միակողմանի գործողությունների օգնությամբ, այն հանգուցալուծել հնարավոր է միայն կողմերի միջև երկխոսության շնորհիվ:

Ժան-Բատիստ Լըմուանի հավաստմամբ՝ կողմերը երկխոսությունը շարունակելու համար, այսօր, քան երբևէ, կարիք ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցության:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում