ՄՄարիամ Մխիթարյան

Մերկելի գրասենյակի դարպասի հետ կապված միջադեպի մանրամասներ

Մերկելի գրասենյակի դարպասի հետ կապված միջադեպի մանրամասներ

Այսօր 54-ամյա գերմանացին մեքենայով բախվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակի դարպասներին: Մեքենայի վրա եղել են կառավարության՝ կորոնավիրուսային պայքարի և գլոբալիզացիայի դեմ ուղղված կարգախոսներ: Դեպքից հետո մեքենայի վարորդը բերման է ենթարկվել և այժմ հարցաքննվում է, տեղեկացնում է Deutsche Welle-ն:

Ոստիկանությունը պարզում է կատարվածի դրդապատճառները: Արդյոք դա հոգեբանական վիճակի արդյո՞ւնք է, թե՞ կան այլ դրդապատճառներ: Դարպասին հարվածը ուժեղ չի եղել և նյութական վնասը մեծ չէ, տուժածներ չկան, հայտնում է ոստիկանությունը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում