ԿԿարմեն Ղուկասյան

Հայաստանում մի քանի կամավոր կպատվաստվի ՌԴ-ից ստացված «Սպուտնիկ V» պատվաստանյութով

Հայաստանում մի քանի կամավոր կպատվաստվի ՌԴ-ից ստացված «Սպուտնիկ V» պատվաստանյութով

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի՝ Հայաստանին տրամադրած՝ Covid-19-ի «Սպուտնիկ V» պատվաստանյութի օրինակները կօգտագործվեն՝ պատվաստելու մի քանի կամավորի: 

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: 

«Շատ քիչ քանակ ենք ստացել, դրանք ընդամենը օրինակներ ենք: Կպատվաստվի մի քանի կամավոր»,- ասել է Նիկողոսյանը:

Covid-19-ի «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումը կատարվում է երկու դեղաչափով: Երկրորդ դեղաչափը ստանում են առաջին դեղաչափով պատվաստվելուց 21 օր հետո: 

Հիշեցնենք՝ նոյեմբերի 21-ին Երևանում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում էին Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն և Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան՝ շարժական լաբորատորիայի բացման արարողությանը: Նրանք իրենց հետ բերել էին նաև Covid19-ի «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ: Նախարար Մուրաշկոն դրանք անձամբ հանձել է իր հայ գործընկերոջը՝ Արսեն Թորոսյանին: 

Ռուսաստանն աշխարհի առաջին երկիրն էր, որ հայտարարել է կորոնավիրուսի պատվաստանյութի պաշտոնական գրանցման մասին։ 

Այդ երկրում արդեն սկսել են պատվաստման գործընթացը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում