ՄՄարի Կոստանյան

Սիրիայի նոր արտգործնախարար է նշանակվել Ֆեյսալ Միկդադը

Սիրիայի նոր արտգործնախարար է նշանակվել Ֆեյսալ Միկդադը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն նախկին փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը նշանակվել է արաբական երկրի արտգործնախարար: Այս մասին տեղեկացրել են նախագահական պալատի մամուլի ծառայությունից՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեք հրամանագիր է ստորագրել: Առաջինով՝ Ֆեյսալ Միկդադը նշանակվում է Սիրիայի արտաքին գործերի նախարար: Երկրորդով՝ Բաշար Ջաաֆարին (ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ​​ներկայացուցիչ) նշանակվում է արտաքին գործերի նախարարի տեղակալ, և երրորդով՝ դեսպան Բասսամ Սաբբաղը նշանակվում է Սիրիայի մշտական ​​ներկայացուցչության ղեկավար Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում»,- ասված է հայտարարության մեջ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում