ՄՄարի Կոստանյան

Վրաստանի նախագահը հուսով է, որ կստեղծվի բազմակուսակցական խորհրդարան

Վրաստանի նախագահը հուսով է,  որ կստեղծվի բազմակուսակցական խորհրդարան

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հույս է հայտնել, որ բոլոր կուսակցությունները կհարգեն ընտրողներին ու կստեղծեն արդյունավետ բազմակուսակցական խորհրդարան: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին»:

«Հուսով եմ՝ մենք կունենանք շատ արդյունավետ, գործնական ու բազմակուսակցական խորհրդարան: Դա այն որոշումն է, որ կայացրել է Վրաստանի ընտրողը՝ իր ձայնը տալով ինը կուսակցություններին: Մենք պետք է հարգենք ընտրողներին ու նրանց ցանկությունը»,- ասել է Վրաստանի նախագահը:

Վրաստանում այսօր անցկացվում է խորհրդարանի ընտրությունների երկրորդ փուլը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում