Կուբան նշում է Ֆիդել Կաստրոյի 90-ամյակը

Կուբան նշում է Ֆիդել Կաստրոյի 90-ամյակը

Կուբայի հեղափոխության ղեկավար Ֆիդել Կաստրոն նշում է ծննդյան 90-ամյակը:

Կղզում կոմանդանտեի հոբելյարը վերածվել է ազգային տոնի: Այդ առիթով երկրում բացվել են բազմաթիվ գեղարվեստական ու լուսանկարչական ցուցահանդեսներ, կազմակերպվում են նրան նվիրված համերգներ ու ներկայացումներ:

10 տարի առաջ Կաստրոն իշխանությունը հանձնեց եղբորը, սակայն շարունակում է պահպանել իր քաղաքական կշիռը: Կես դարից ավելի նա համարվում է համաշխարհային պատմության կարևոր մասնակիցներից մեկը: Կոմանդանտեն վստահ է, որ իր մահից հետո էլ Կուբայի կոմունիստների գաղափարները կշարունակեն ապրել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում