ՄՄարի Կոստանյան

Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքով երթևեկությունը բացել են

Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքով երթևեկությունը բացել են

Ռուս խաղաղապահները բացել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքով երթևեկությունը, որով արդեն շարժվել է մեքենաների առաջին շարասյունը: Այս մասին տեղեկացնում է tvzvesda.ru կայքը:

Լաչինի միջանցքը չափազանց կարևոր ճանապարհ է Լեռնային Ղարաբաղում՝ դեպի Հայաստան տանող ամենակարճ ճանապարհը: Ռազմական գործողությունների պատճառով այն երկար ժամանակ փակ էր, սակայն այսօրվանից ռուս խաղաղապահները պատրաստ են երաշխավորելու այս ճանապարհով բոլոր անցնողների անվտանգությունը:

«Այսօր Լաչինի միջանցքի բացման միջոցառումն է: Երկու կողմերի ջանքերի շնորհիվ մեծ աշխատանք է տարվել միջանցքի ականազերծման ուղղությամբ: Այսօրվանից խաղաղ բնակչությունը հնարավորություն ունի շարժվելու բոլոր ուղղություններով»,- հայտնել է ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը:

Յուրաքանչյուր մեքենա մանրակրկիտ ստուգվում է, քանի որ չի կարելի թույլ տալ, որ զենք ու զինամթերք հայտնվի շփման գծում: Միևնույն խիստ պահանջներ են ներկայացվել թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի զինծառայողներին:

«Ընդհանուր առմամբ, խաղաղապահները տեղակայել են 24 դիտակետ: Նրանք շուրջօրյա վերահսկելու են հրադադարի ռեժիմի պահպանումը: Մեր զինվորականների ևս մեկ կարևոր պարտականությունն է քաղաքացիական տրանսպորտի անվտանգության ապահովումը, քանի որ ամեն օր ավելի ու ավելի շատ փախստականներ են տուն վերադառնում»,- նշում է կայքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում