ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ն հայտնել է Թուրքիայի հետ մի շարք շրջաններում տարաձայնություններ ունենալու մասին

ԱՄՆ-ն հայտնել է Թուրքիայի հետ մի շարք շրջաններում տարաձայնություններ ունենալու մասին

Միացյալ Նահանգները Թուրքիայի հետ տարաձայնություններ ունի մի շարք շրջաններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ բանակցությունների արդյունքում:

«Նրանք (Պոմպեոն և Լը Դրիանը) շատ են խոսել Լեռնային Ղարաբաղի, Կովկասի, ինչպես նաև մանրամասն՝ Թուրքիայի և տարբեր շրջանների մասին, որտեղ մենք ունենք որոշ անհանգստություն և տարաձայնություններ Թուրքիայի հետ: Դրանք տարբեր տեղեր են ամբողջ տարածաշրջանում՝ Արևելյան Միջերկրական ծովից մինչև Լիբիա, Սիրիա և այլ վայրեր»,- լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:

Ճեպազրույցն անցկացվել է Ստամբուլում՝ Պոմպեոյի Թուրքիա կատարած այցի ֆոնին: Ճեպազրույցի տեքստը տարածել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում