ԿԿարմեն Ղուկասյան

Վաղը՝ ժ. 10։00-ից, Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին կսկսի գործել անվտանգ կերպով. ԱՀ նախագահ

Վաղը՝ ժ. 10։00-ից, Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին կսկսի գործել անվտանգ կերպով. ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. 

 
«Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հավաստիացմամբ՝ վաղը՝ նոյեմբերի 17-ին, ժամը 10:00-ից, Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին սկսելու է գործել անվտանգ կերպով:
 

Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ առնվազն մինչև նոյեմբերի 25-ը դրան զուգահեռ կգործի նաև Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս մայրուղին:

 

Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության համագործակցությամբ առավելագույնը կատարվում է ապահովելու համար արտաքին աշխարհի հետ Արցախի բնակչության տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, և մեր քաղաքացիներն արդեն կարող են իրենց ապահով զգալ ու վերադառնալ հայրենի տներ»:
 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում