Հիլարի Քլինթոնը կմասնակցի բոլոր հեռուստաբանավեճերին

Հիլարի Քլինթոնը կմասնակցի բոլոր հեռուստաբանավեճերին

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը համաձայնել է մասնակցել բոլոր 3 նախընտրական հեռուստաբանավեճերին: Դրանք կայանալու են աշնանը:

Դեմոկրատ ու հանրապետական թեկնածուների միջև պայքարը շատ թեժ է: Հանրապետականներին հաջողվել է Քլինթոնի դեմ դատական գործ հարուցել՝ 2011-ին լիբիական Բենգազի քաղաքում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման հետևանքով զոհված 4 ամերիկացիներից 2-ի ծնողների միջոցով: Նրանք Քլինթոնին մեղադրում են անհամաչափ գործողությունների համար, որոնց հետևանքով զոհվել են իրենց որդիները: Միևնույն ժամանակ, հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ հատուկ պայքար մղելու կարիք դեմոկրատները չեն զգում, քանի որ պառակտումը հանրապետականների ներսում մեծ է: Մի շարք ազդեցիկ հանրապետականներ կոչ են արել չքվեարկել Թրամփի օգտին՝ հարվածի տակ չդնելու համար ԱՄՆ-ի անվտանգությունը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում