ՄՄարի Կոստանյան

Փարիզը հնարավոր է համարում Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառումը

Փարիզը հնարավոր է համարում Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառումը

Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից Եվրոպայի հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը հնարավոր է համարում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը տնտեսության որոշ ոլորտներում՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:


«Թուրքիայի դեմ տնտեսության որոշ ոլորտներում պատժամիջոցների սահմանումը հնարավոր է»,- հայտնել է պետքարտուղարը: Նրա խոսքով՝ քննարկվում են «բոլոր տարբերակները»:  

Դիվանագետն ընդգծել է, որ «արդյունավետ չի համարում» Թուրքիայի և ԵՄ-ի միջև մաքսային միության ռեժիմի դյուրացումը:

Նա հավելել է, որ Ֆրանսիային «միայնակ չի համարում Թուրքիայի դեմ»: «Այսօր եվրոպական ոչ մի պետություն պատրանքներ չունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի հետ կապված»,- ընդգծել է Բոնը: Նրա խոսքով՝ դեռևս վաղ է հստակ որոշումներ կայացնել: Նա ասել է, որ բոլոր գործընկերները ձայնի իրավունք ունեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում