ՄՄարի Կոստանյան

Ինչու կարդամ, չէ՞ որ ես եմ այն գրել. Պուտինը՝ ԼՂ համաձայնագրի ստորագրման մասին

Ինչու կարդամ, չէ՞ որ ես եմ այն գրել. Պուտինը՝ ԼՂ համաձայնագրի ստորագրման մասին

Հրապարակվել են հատվածներ «Մոսկվա. Կրեմլ. Պուտինը» հաղորդումից, որը հեռարձակվելու է այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով ժամը 23։00-ին։ Հաղորդման ընթացքում ցուցադրվելու է լրագրող Պավել Զարուբինի բացառիկ նյութը, որը նվիրված էր նոյեմբերի 10-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի պայմանագրի ստորագրմանը: Հիշեցնենք, որ համաձայնագիրը նախատեսում է 1960 ռուս խաղաղապահների տեղակայում, և նրանց մի մասն արդեն վերահսկում է իրավիճակը տարածաշրջանում:

Համաձայնագիրը ստորագրվել է կեսգիշերին մոտ: Տեսանյութում երևում է, թե ինչպես են Պուտինի սեղանին դրվել երեք սպիտակ թղթապանակներ և գրիչներ:  «Այժմ հեռուստակամուրջ է Ադրբեջանի հետ»,- պատմել է օգնականներից մեկը:

Նախագահի աշխատասեղանի դիմաց էկրանն է, որով երևում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատասենյակը: «Հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ ձեր ղեկավարին հրավիրել աշխատավայր»,- լսվում է ձայնը: Պուտինն արագ քայլերով մտնում է կաբինետ: Չհասցնելով նստել սեղանի շուրջը՝ նա կարգադրում է սկսել տեսակոնֆերանսը Բաքվի հետ: Մյուս հատվածում արդեն  Ադրբեջանի նախագահն է:

Նախագահները հայտնվում են միաժամանակ: Համաձայնագրի բովանդակությունը դեռ հայտնի չէր լայն հասարակությանը, այն պետք է հաստատվեր Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից, ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանը դա արել է կադրից դուրս: Համաձայնագրի ստորագրումն արձանագրելուց առաջ Պուտինին առաջարկել են աչքի անցկացնել տեքստը: «Ինչո՞ւ պետք է այն կարդամ: Ես եմ այն գրել»,- պատասխանել է Ռուսաստանի ղեկավարը:

Որոշ ժամանակ անց օպերատորը Պուտինին խնդրել է տեղաշարժվել աթոռի մեջ՝ գեղեցիկ կադր ստանալու համար: «Վլադիմիր Վլադիմիրովիչ, մի քիչ․․․»,- խնդրել է նա: Այսպե՞ս՝ հարցրել է Պուտինը և փոխել նստած դիրքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում