Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի համագործակցության նոր ճանապարհներ

Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի համագործակցության նոր ճանապարհներ

Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը միջոցներ կձեռնարկեն զարգացնելու տրանսպորտային ենթակառուցվածքները, այդ թվում` «Հյուսիս-Հարավ» միջանցքը:

«Կողմերը մտադիր են արդյունավետ քայլեր ձեռնարկել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ ուղևորների և ապրանքների փոխադրման առկա հնարավորությունների լավացման նպատակով տրանսպորտային, կոմունիկացիոն ենթակառուցվածքի զարգացման համար», -ասվում է հայտարարագրի նախագծում, որը պետք է երեք երկրների առաջնորդները հավանության արժանացնեն Բաքվում գագաթաժողովի արդյունքներով: Մոսկվան, Թեհրանն ու Բաքուն մտադիր են նաև հետագայում ներդրում կատարել երկաթուղային ճանապարհների միացման և արդյունավետության բարձրացման համար:

«Հյուսիս-Հարավ» միջանցքը կոչված է միացնել Հյուսիսային Եվրոպան Հարավ-արևելյան Ասիայի հետ: Նախագծի իրականացման ընթացքում կմիացվեն Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթուղային ճանապարհները: Առաջին փուլում «Հյուսիս-Հարավ» միջանցքով ծրագրվում է տարեկան 5 մլն տ բեռնափոխադրում, հետագայում ծավալները 10 մլն տոննայից ավելի դարձնելու ակնկալիքով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում